Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Սերժ Սարգսյանը, ինչպես հայտնի է, 2018-ի նախագահական ընտրությունների համար այնպիսի թեկնածուի փնտրտուքի մեջ է, ում ներկայությունը Բաղրամյան 26-ում իրեն չի խանգարի պահել ողջ իշխանությունը, ասենք՝ լինելով վարչապետ։
Իշխանական կուլիսներում տեղի ունեցող պրոցեսներին քաջատեղյակ մի աղբյուր, որ հասկանալիորեն ցանկացել է գաղտնի մնալ, մեր թղթակցի հետ զրույցում զարմացել է, թե ինչպես լրագրողները չեն նկատում անգլիական թագուհու դերի ամենահարմար հավակնորդին. խոսքը ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի մասին է։ 2018թ. նա կլինի 70 տարեկան, որից հետո չի կարող այլեւս մնալ ՍԴ նախագահի պաշտոնում։ Ըստ մեր աղբյուրի՝ իշխանության մեջ քիչ չեն մարդիկ, ովքեր կարծում են, որ 70-ամյա Գագիկ Հարությունյանը շատ հարմար թեկնածու է նախագահական նստավայրում ծերության հնգամյա ժամկետ անցկացնելու եւ Սերժ Սարգսյանին չխանգարելու համար»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: