կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-25 08:08
Քաղաքական

Բակո Սահակյանը` ՀՀ նախագա՞հ

Բակո Սահակյանը` ՀՀ նախագա՞հ

Իշխանական վերնախավում պտտվող խոսակցությունների համաձայն՝ Սերժ Սարգսյանի ամենահավանական իրավահաջորդն Արցախի նախագահ Բակո Սահակյանն է: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի նախագահի թեկնածուների առաջադրման պայմանների վերանայումը՝ ՀՀ-ում 10 տարվա պարտադիր բնակության ցենզի հետ կապված, արվում է՝ նաեւ հաշվի առնելով Բակո Սահակյանի հանգամանքը: Թե ինչպիսի լուծում կտան այս հարցին ՀՀ Սահմանադրությունը փոխելու առաքելություն ստանձնած պաշտոնյաները, դեռ պարզ չէ, բայց որ Բակո Սահակյանին «առաջ տանելու» քայլերն իրականացվում են նաեւ եվրոպական երկրներում եւ մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ում, կարծես թե փաստ է:

 

Բազում շրջանակներ նրան մատուցում են իբրեւ հուսալի գործընկեր, փորձառու նախագահ եւ ադեկվատ մարդ, որն ի զորու է 2018-ին փոխարինել Սերժ Սարգսյանին: «Ժողովուրդ»-ը պարզել է, որ Բակո Սահակյանը համարվում է ՀՀ-ում որոշումներ կայացնելու ոչ պաշտոնական մանդատ ունեցող ղարաբաղյան կլանի սիրելի եւ ընկալելի գործիչ՝ դրանից բխող հետեւանքներով:

 

Շարունակությունը կարդացեք  «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: