|
Փոխարժեքներ
20 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վերաբերվում է որպես «գաղտնի խորհրդականի»: Նման կարծիք են հնչեցրել վերլուծաբանները CNN հեռուստաալիքի եթերում. հայտնում է Газета.ру-ն:
Փորձագետները ուշադրություն են հրավիրել այն հանգամանքին, որ Արգենտինայում 2018-ի նոյեմբերին երկու ղեկավարները 15 րոպեանոց զրույց են ունեցել` առանց թարգամանիչների և օգնականների: Նրանց տվյալներով` ղեկավարները քննարկել են Սիրիայի հարցը, ուկրաինացի նավաստիների ձերբակալությունը:
«Թրամփը Պուտինին վերաբերվում է որպես գաղտնի խորհրդականի, տվյալ դեպքում` ազգային անվտանգության հարցերով: Նա ավելի շատ ձգտում է միայնակ մնալ նրա հետ և զրուցել «զգայուն» հարցերի մասին, նրանից տեղեկատվություն է ստանում և ռուսական կառավարությանը տեղեկատվություն տրամադրում, այնպիսի տեղեկություն, որը չունի անգամ իր թիմը»,- հնչել է կարծիք: