կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-07 14:21
Հասարակություն

Ալեքսան Հարությունյանը գովերգել է եթերային "աղբը"

Ալեքսան Հարությունյանը գովերգել է եթերային "աղբը"

«Այս տարի թերացանք, հաջորդ տարի կուղղենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրային Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը` անդրադառնալով նոր եթերաշրջանի բացմանը: Նա ներկայացրեց, թե ինչ նոր ծրագրեր եւ փոփոխություններ են լինելու Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի եթերում:

Փոփոխություններ են կատարվելու «Հայլուր» լրատվականում. այս տարի ամեն ինչ արվելու է` անվիճելի առաջատարի դիրքը պահպանելու համար:

«Հայլուր» լրատվական թողարկումն այսուհետ վարելու են մեկնաբաններ Նվեր Մնացականյանը եւ Արտակ Հերիքյանը»,- նշեց Ալեքսան Հարությունյանը:

Նրա խոսքերով`  Հանրային ռադիոյում կշարունակվեն դասական ռադիոյի ավանդույթները: Հեռուստատեսությունում կլինեն նոր հաղորդումներ, փաստավավերագրական եւ գեղարվեստական ֆիլմերի ցուցադրություններ:

Լինելու են նոր սերիալներ, նաեւ նոր`  22 մասից բաղկացած պատմական սերիալ:

Facebook սոցիալական ցանցի «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության կողմից «Աննա» հեռուստասերիալին շնորհված «Աղբ եթերից» առաջին մրցանակի կապակցությամբ Ալեքսան Հարությունյանն ասաց, որ ցանկանած մրցույթում, նույնիսկ` գեղեցկության,  «Աննա» հեռուտասերիալը կլինի առաջատարը, եւ հավելեց, թե «Չենք լռելու» շարժումը մինչ օրս շատ օգտակար նախաձեռնություններով է հանդես եկել, իսկ այս քվեարկությունը լավ գովազդ էր հենց իրենց համար` հայտնվեցին մամուլի ուշադրության կենտրոնում: