|
Փոխարժեքներ
29 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Վերջերս տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսությանը: Մարդիկ բերքի որեւէ ակնկալիք այլեւս չունեն եւ սպասում են, որ որեւէ կերպ կփոխհատուցվի իրենց վնասը:
Մեր տեղեկություններով` օրերս Արմավիրի մարզի որոշ գյուղերի բնակիչների, որպես փոխհատուցում, 10 լիտր բենզին է բաժանվել: Այդ «փոխհատուցումը», կրած վնասի համեմատ, այնքան նվաստացուցիչ է, որ գյուղացիները վրդովված արձագանքել են. «Էս լրիվ հերիք ա, որ լցնենք մեր վրա` վառվենք-պրծնենք»:
Գյուղացիները համարում են, որ ավելի նախընտրելի կլիներ ոչինչ չտային, քան այդպես ծաղրեին իրենց: