|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի որդին` Ավետիս Ավետիսյանը, այս պահին գտնվում է կենտրոնական հավաքակայանում. նրան այսօր զորակոչելու են. տեղեկացնում է Yerkir.am-ի թղթակիցը:
Ավետիսը առողջական խնդիրներ ունի` սրտի ու վահանաձեւ գեղձի հետ կապված, եւ նրա զորակոչը մի քանի անգամ հետաձգվել է:
Տեղեկացնենք նաեւ, որ Վոլոդյա Ավետիսյանի ընկերները եւ համախոհները հավաքվել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի առջեւ, որտեղ մեկնարկել է Վոլոդյա Ավետիսյանի կալանքը երկարաձգելու որոշման դեմ` նրա պաշտպան Արա Զաքարյանի ներկայացրած բողոքի քննությունը: