Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քիչ առաջ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Լիլիթ Թադևոսյանի նախագահությամբ, 6-րդ անգամ մերժեց պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի բողոքը:
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոց կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու` քննիչի միջնորդությունը, ինչը փաստաբանը բողոքարկել էր այդ որոշումը Վերաքննիչ դատարանում: Փաստաբան Արա Զաքարյանի խոսքով` այս անգամ ևս քննիչը կալանքը երկարաձգելը հիմնավորել է նրանով, որ Ավետիսյանը հնարավոր է խոչընդոտի նախաքննության ընթացքին:
Արա Զաքարյանը տեղեկացրեց, որ դատարանին է ներկայացրել է մի շարք փաստարկներ, այդ թվում` նաև Եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի մեկնաբանություններն այն մասին, որ նման իրավիճակներում դատարանը պարտավոր է ազատ արձակել կալանավորվածին, քանի որ նախաքննական մարմինը գործով առանձնահատուկ ջանասիրություն չի ցուցաբերել: Նշենք, որ Զաքարյանը Ավետիսյանին ազատելու վերաբերյալ նաև գրավի միջնորդություն էր ներկայացրել: Առաջարկված գրավը Ավետիսյանի և նրա հարազատների անշարժ գույքն է եւ 3 մլն դրամ:
Այս պահին ազատամարտիկի ընկերները մտան դատարան՝ պարզելու բողոքը մերժելու պատճառը: