Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը ՀՀ զինվորական դատախազությունից մեղադրական եզրակցությամբ ուղարկվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Լևոն Ավետիսյանին: Դատաքննության օրն առայժմ հայտնի չէ:
Ըստ մեղադրանքի` Վոլոդյա Ավետիսյանը, հանդիսանալով պահեստազորի գնդապետ, խարդախությամբ հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, կաշառք ստանալու պատրվակով, չարաշահելով իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ Երևան քաղաքի բնակիչ Ալբերտ Ալեքսանդրի Մաթոսյանի մոտ ձևավորված վստահությունը և դիմելով խաբեության, թե զինվորական բարձրաստիճան պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել ԼՂՀ պաշտպանության բանակի թիվ 33651 զորամասում ժամկետային զինվորական ծառայության նշանակված Ալբերտ Մաթոսյանի որդի Արթուր Մաթոսյանին նույն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը, սակայն, չունենալով նման պայմանավորվածություն, 2013թ. հուլիսի 29-ին` ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Թումանյան 54 հասցեում գտնվող` Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային թատրոնի հարակից Ազատության հրապարակի տարածքում Ալբերտ Մաթոսյանից պահանջել է դրա դիմաց իրեն տրամադրել զգալի չափերի՝ 205.150 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումար, սակայն Ալբերտ Մաթոսյանը հրաժարվել է օգտվել Վոլոդյա Ավետիսյանի ծառայությունից, որի պատճառով վերջինս, իր կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել:
Այսօր yerkir.am-ի հետ զրույցում Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը նշեց, որ իրենք նախաքննական մարմնին մի շարք քննչական գործողություններ կատարելու և դատավորական որոշումներ կայացնելու վերաբերյալ միջնորդություններ էին ներկայացրել, որը, սակայն, քննիչը մերժել էր: Պաշտպանը հայտնեց, որ քննիչի որոշումը բողոքարկել են դատախազին և այժմ սպասում են պատասխանի:
Նշենք, որ մարտի 20-ին կլրանա Վոլոդյա Ավետիսյանի կալանքի ժամկետը: