|
Փոխարժեքներ
12 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
«Ժամանակ»-ը գրում է. «Մամուլն արդեն գրել է, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որոշել է ժամանակավորապես հեռանալ Հայաստանից եւ հաստատվել Ֆրանսիայում: Թերթի աղբյուրների փոխանցած տեղեկություններով, նա արդեն իսկ վաճառքի է հանել իր ունեցվածքի մի մասը:
Մասնավորապես, գազի եւ բենզինի իր լցակայանները, երշիկի արտադրամասը, մի շարք տարածքներ, որոնք մինչ այդ վարձակալական հիմունքներով տրված էին տարբեր մարդկանց եւ ընկերությունների: Նույն տեղեկությունների համաձայն, Խաչատրյանի նշված ունեցվածքը դեռեւս չի վաճառվել, դեռեւս գնորդներ չեն հայտնվել»:
Մանրամասները կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: