կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-24 16:39
Առանց Կատեգորիա

Խեղճ տգեղներ. տատիկս կասեր` քոռանամ ես

Խեղճ տգեղներ. տատիկս կասեր` քոռանամ ես

Գրավիչ արտաքինը կապված է բարձր ինտելեկտի հետ: Նման եզրահանգման է եկել Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի հետազոտող Սատոսի Կանազավան:

Ինչպես տեղեկացնում է Doctors.am-ը, Կանազավան ուսումնասիրել է երկու վիճակագրական հետազոտությունների արդյունքները, որոնց մասնակցել էր ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի 52.000 բնակիչ: Հետազոտողներին հետաքրքրում էր վերջիններիս կրթվածությունը և թեստերի արդյունքներն ինտելեկտի մակարդակի ստուգման մասով: Մասնակիցների արտաքինը գնահատվում էր 5 բալանոց համակարգով` «շատ հրապուրիչ»-ից, մինչև «ընդհանրապես ոչ հրապուրիչ»:

Գիտնականները հայտնաբերել են մտավոր կարողությունների ուղիղ կապը գրավչության հետ: Ընդ որում` բարետես տղամարդիկ ավելի խելացի էին, քան գեղեցիկ կանայք: Մասնավորապես` հետազոտությունների տվյալներով, գրավիչ տղամարդկանց ինտելեկտի մակարդակը գերազանցում էր նորման 13.6 բալով, իսկ կանանցը` 11.4 բալով:

Կանազավան նշել է, որ հայտնաբերված փոխկապակցվածությունը կախված չէր այնպիսի գործոններից, ինչպիսիք են սոցիալական դիրքը, առողջական վիճակը և մասնակիցների ֆիզիկական զարգացվածությունը: Սակայն նա զգուշացնում է, որ պետք չէ իր աշխատանքների արդյունքներն օգտագործել կոնկրետ մարդկանց գնահատելու համար, քանի որ իր հետևությունները հիմնված են վիճակագրական տվյալների վրա: