Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
«Բոլոր մշակութային արժեքները պետք է վերադարձվեն իրենց տեղը, օտար երկրում նրանք դժբախտ են»,- հայտարարել է Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուրղուլ Գյունայը:
Բանն այն է, որ գերմանական Պերգամոնի թանգարանը խեթական մշակույթին պատկանող սֆինքսի հնագույն արձանը վերադարձրել է Ստամբուլի հնագիտական թանգարանին, որն էլ առիթ է դարձել Թուրքիայի մշակույթի նախարարի նման հայտարարության համար:
Հարց է առաջանում, իսկ հայկական մշակութային արժեքները, որոնք ոչ միայն յուրացրել է Թուրքիան, այլեւ շարունակում է թուրքացնել դրանք, մի՞թե դժբախտ չեն: Տպավորություն է ստեղծվում, որ Գյունայը տեսել է, թե ինչպես են մեր մշակութային արժեքները թուրքացումից հետո ուրախությունից քոչարի պարում:
Հիշենք թեկուզ վերջերս թուրքացված «Ադանայի ողբը» երգը, որի շուրջ բարձրացված աղմուկից հետո էլ ոչինչ չփոխվեց, իսկ մեր մշակույթի նախարարը պաշտոնապես ոչ մի քայլ անելու ցանկություն էլ չհայտնեց: Հուսանք, մեր նախարարն էլ մի օր կհասկանա, որ մեր մշակութային արժեքները դժբախտանում են, երբ թուրքացվում են: