Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Չեքիջյանական տարվա շրջանակներում Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 85-ամյակին նվիրված առաջին միջոցառումը:
ՀՀ սփյուռքի նախարարության հրավերով մաեստրո Չեքիջյանի մեծարման համերգ-երեկոյին մասնակցելու համար Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Մարսել քաղաքի Սրբոց թարգմանչաց եկեղեցուն կից «Սահակ-Մեսրոպ» երգչախումբը՝ գեղարվեստական ղեկավար և հանրահայտ խմբավար Խաչիկ Յըլմազյանի ղեկավարությամբ: Երգչախումբը կատարեց Գրիգոր Փիթերջյանի «Դեր Զոր», Մակար Եկմալյանի «Տեր Կեցցո», հատված Ջուզեպպե Վերդիի «Նաբուկո» օպերայից…
«Դժվար է ասել, թե ինչ են անում 7 միլիոն հայերը աշխարհի տարբեր հորիզոնականներում, բայց Չեքիջյանը գիտեր, թե ինչու է գալիս հայրենիք. նա եկավ` նոր էջ բացելու հայ մշակույթի երկնակամարում և մեր ազգային երաժշտությանը տվեց համամարդկային հնչեղություն՝ Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը դարձնելով դարի երաժշտական աշխարհի ֆենոմեն»,-ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը` հիշեցնելով մաեստրոյի իմաստուն միտքը, թե՝ «հիրավի, առանց երգի աշխարհն աղմուկով կլցվեր»:
Համերգի վերջում Հովհաննես Չեքիջյանն անակնկալ մատուցեց հանդիսատեսին, նա բեմից ղեկավարեց դահլիճում՝ հանդիսատեսի հետ համերգին ունկնդիր պետական ակադեմիական երգչախմբի անդամներին, որոնք ներկայացրեցին Եկմալյանի «Ո՜վ Հայոց աշխարհ» երգը: