Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կրեմլը կիսում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կարծիքը, որ աշխարհը նոր կարգի կարիք ունի, բայց Մոսկվան չի ենթադրում, որ այն կարող է ստեղծվել Վաշինգտոնի կողմից: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ամբողջությամբ համաձայն ենք պարոն Բայդենի հետ: Սա այն հազվադեպ պահն է, երբ մենք բացարձակապես ենք համաձայն նրա հետ: Իրոք, պետք է նոր աշխարհակարգ, որը հիմնված կլինի բացառապես նոր սկզբունքների վրա»,- ասել է Պեսկովը:
Ըստ Կրեմլի խոսնակի, նոր աշխարհակարգը պետք է ազատ լինի բոլոր հսկիչ մեխանիզմները մեկ պետության ձեռքում կենտրոնացնելու և այդ պետութան կամքն ուրիշներին պարտադրելու փորձերից:
«Ընդհակառակը, պետք է աշխարհակարգ, որը հիմնված է միջազգային իրավունքի, այլ ոչ թե «կանոնների» վրա, որը հիմնված է միմյանց ներքին գործերին չմիջամտելու, փոխադարձ հարգանքի, փոխադարձ շահի վրա»,- ասել է Պեսկովը:
Սակայն ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ Կրեմլը համաձայն չէ Բայդենի հայտարարության մեկ այլ հատվածի հետ։
«Պարոն Բայդենը ևս մեկ միտք ասաց, այն է՝ ԱՄՆ-ն ի վիճակի է կառուցել նման կարգ: Այստեղ, այս մասով, մենք համաձայն չենք»,- ընդգծել է նա։
«Այս կամ այն կերպ, ինչի մասին էլ խոսում են, նրանք ենթադրում են, որ պետք է լինի «ամերիկակենտրոն» աշխարհ, այսինքն՝ աշխարհ, որը պտտվելու է Միացյալ Նահանգների շուրջ: Բայց այլևս այդպես չի լինի»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը: