|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Պոլսում (Ստամբուլում) հայկական «Արաս» հրատարակչությունը լույս է ընծայել հայկական գրականության ամենահատկանշական երկերի շարքին պատկանող գործերից մեկը՝ Շահան Շահնուրի «Նահանջ առանց երգի» վեպը:
Ինչպես տեղեկացնում է «Գանձասար»-ը՝ վկայակոչելով «Նոր Հառաջ» թերթը, Լիսաբոնի «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկի աջակցությամբ հրատարկված վեպի թուրքերեն թարգմանությունը կատարել է Մարալ Աքթոքմաքյանը, թուրքերեն գործը խմբագրել՝ Ռոբեր Քոփթաշը (խմբ. «Ակօս» թերթի նախկին գլխավոր խմբագիրը), իսկ շապիկի ձևավորումը կատարվել է Արետ Գըճըրի կողմից:
Գրքի շապիկին օգտագործվել է պատմական լուսանկար, որն արված է Փարիզում 1926 թվականի հուլիսի 10-ին: Այն արտացոլում է հատված Փարիզի Մեոիե լը Փրենս փողոցի երբեմնի հանրաճանաչ «Ֆլորիա» սրճարանում կազմակերպված Ակնա Հայոց հայրենակցական միության երեկույթից: Հատորին կցվել է նաև մատենագրության մի հատված: