|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Խաղաղությունը վաստակում են, ոչ թե` երաշխավորում. հիմա ժամանակավոր անդորր է, վախենամ` կատաղի մարտից առաջ եղող ժամանակավոր անդորր. լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը` անդրադառնալով վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանում կատարվող դեպքերին:
Նրա կարծիքով` Սոչիում եռանախագահների հանդիպման արդյունքում ձեռք բերված անդորրը ժամանակավոր է:
«Այսպես ստացվեց` Ալիևը մնաց իր կարծիքին, Սերժ Սարգսյանն՝ իր: Սոչիի բանակցությունների ամենամեծ ձեռքբերումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն էր, թե Արցախը Խորհրդային միությունից ենք ժառանգություն ստացել: Բայց սա պետք է շարունակություն ունենար և Պուտինը պետք է ասեր, որ Ադրբեջանն էլ ենք Խորհրդային միությունից ժառանգություն ստացել` այդպիսի պետություն չի եղել»,-ասաց Եղիազարյանը:
Նա նշեց նաև, որ այդ հանդիպումը սառեցրեց Արցախյան հիմնահարցի լուծումը, և ձեռք բերված պայմանավորվածությունը շատ փխրուն է: