|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ռուսաստանցի հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն հիվանդ է քաղցկեղով. հայտնում է РИА Новости-ն:
Դեռ անցած շաբաթ որոշ ԶԼՄ-ներում Ֆրիսկեի հիվանդության մասին լուրեր էին հայտնվել, սակայն երգչուհու ընտանիքը չէր մեկնաբանել դրանք: Իսկ այժմ երգչուհու քաղաքացիական ամուսին` հաղորդավար Դմիտրի Շեպելևը հայտնել է, որ նա լուրջ առողջական խնդիրներ ունի: Նա ասել է, որ իրենց ընտանիքը պայքարում է Ժաննայի համար և ոչ մի րոպե չի դադարում հավատալ, որ նա կբուժվի: Շեպելևը կոչ է արել աղոթել երգչուհու առողջության համար և որոշ ժամանակով հանգիստ թողնել իրենց, քանի որ այժմ ամենակարևորը Ժաննայի կյանքի համար պայքարն է: