կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-22 11:45
Աշխարհ

Քաղցկեղով հիվանդ է ձևացել և գումար հավաքել շքեղ հարսանիքի համար

Քաղցկեղով հիվանդ է ձևացել և գումար հավաքել շքեղ հարսանիքի համար

22-ամյա բրիտանուհի Դանիել Ուոթսոնը քաղցկեղով հիվանդ է ձևացել՝ շքեղ հարսանիք կազմակերպելու համար. գրում է Газета.Ru-ն՝ վկայակոչելով The Independent-ը:

 

2012-ին Կոլչեստեր քաղաքի բնակչուհին  բրիտանական պարբերականներից մեկին տված հարցազրույցում պատմել է, որ ստիպված է իր հարսանիքը կազմակերպել ավելի վաղ՝  հիվանդության պատճառով։ Նա նաև նշել է, որ կա փոքր հավանականություն, որ իրեն կհաջողվի ողջ մնալ՝ համապատասխան բուժման դեպքում:

 

Դանիելի պատմությունը հուզել է քաղաքի բնակիչներին, եւ հավաքվել է մոտ 10 000 ֆունտ սթերլինգ:

 

Սակայն արդեն հունիսին Դանիելի սոցկայքում հաղորդվել է, որ նա հղի է: «Հիվանդ» աղջկա վարքը կասկած է առաջացրել գումար տրամադրած մարդկանց մոտ, նրանք դիմել են ոստիկանություն: Պարզվել է, որ հիվանդության մասին պատմությունը հորինված է եղել, ընդ որում` Դանիելը շատ սառնասրտորեն է գործել, անգամ նրա ընտանիքն է հավատացել այդ պատմությանը:

 

Ուոթսոնն արդեն խոստովանել է իր մեղքը, սակայն ցանկանում է խուսափել բանտից, որ երեխային միայնակ չթողնի, բացի այդ` ներկայումս նա երկրորդին է սպասում: Այժմ նա գրավի դիմաց ազատ է արձակվել: Վերջնական դատավճիռը կհրապարակվի հունվարի 9-ին: