|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Դեկտեմբերի 11-ին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նամակ էր ուղղել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին` վերջինիս արտահերթ զեկույցի կապակցությամբ: Գլխավոր դատախազն առաջարկել էր ՄԻՊ-ին ներկայացնել զեկույցում արված եզրահանգումների հիմքում դրված առնվազն մեկ փաստ, որը կարող է քրեական գործի հարուցման համար բավարար հիմք հանդիսանալ:
Անցել է շուրջ երկու շաբաթ, սակայն պարոն Անդրեասյանը դեռևս չի արձագանքել դատախազի հայտարարությանը: Պաշտպանի դիրքորոշումը պարզելու ակնկալիքով դեռ դեկտեմբերի 11-ին էինք դիմել ՄԻՊ-ին, սակայն մեզ չէր հաջողվել պատասխան ստանալ, քանի որ Կարեն Անդրեասյանը բացակայում էր հանրապետությունից:
Իսկ այսօր, երբ նույն հարցով հերթական անգամ դիմեցինք ՄԻՊ-ին, մեզ պատասխանեցին, որ իրենք այլևս զեկույցի հետ կապված մեկնաբանություն չեն տալիս:
Փոխարենը ՀՀ գլխավոր դատախազությունից yerkir.am-ին հայտնեցին, որ դատախազի նամակի վերաբերյալ Կարեն Անդրեասյանից առայժմ պաշտոնական պատասխան չեն ստացել: