Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն մի քանի օր է, ինչ թևակոխել ենք նոր՝ 2023 թվական, բայց Հայաստանի համար վերջին մի քանի տարիների մեկնարկը նույն զգացողություններն են առաջացնում՝ անորոշություն, հասարակ քաղաքացու գլխին կախված «դամոկլյան սուր», սեփական ապագայի վերաբերյալ հուսահատություն, ոչինչ փոխել չկարողանալու զգացում (վերջինով անընդհատ ներարկվում է հասարակությունը)։
Չեն փոխվել ոչ միայն քաղաքացու մոտ տագնապի զգացողությունները, այլ նաև այդ զգացողությունների հեղինակների «ճարտարապետները»՝ ՀՀ իշխանությունները, որոնք զուրկ են պատասխանատվության զգացումից, ինքնասիրությունից (համենայն դեպս պետական պաշտոնյայի), ապաշնորհ են, շարունակում են պետության հեղինակության հետ խաղալ։
Ամիսներ առաջ ԱՄՆ-ն հայտարարեց և հաստատեց այն տեղեկությունները, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի դեմ Ադրբեջանը օգտագործել է ՈՒկրաինայի կողմից մատակարարված ֆոսֆորային զենք, ինչը մի շարք կոնվենցիաներով՝ այդ թվում Ժնևյան, արգելված զինամթերք է համարվում։
Բայց Արցախն ու այնտեղի հայերին ի խորոց սրտի ատող Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ցուցադրեց, որ Հայաստանի ու Արցախի դեմ անբարյացակամ տրամադրված պետությունները իր համար առավել կարևոր են, քան սեփական դաշնակիցները՝ լավ, թե վատ։
Նիկոլ Փաշինյանը ամանորի առիթով շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։
Բայց Փաշինյանի՝ Զելենսկու և Ուկրաինայի հանդեպ տածած սերը մնաց անպատասխան. դեռ հակառակը՝ Զելենսկին շնորհավորական ուղերձ հղեց Ուկրաինային անվերապահորեն աջակցող Ադրբեջանին և նրա բռնապետ Ալիևին։
Ճիշտ են այն խոսքերը, որ «չկան հավերժական թշնամիներ, կան շահեր»։ Հայաստանի դեպքում, որը շրջապատված է թշնամիներով, Ուկրաինայի հետ «թշնամությունը», շատ անտեղի կլինի, բայց երբ որևէ պետություն ամեն պատեհ առիթի հասկացնում է, որ «քո թշնամին իմ բարեկամն է, քո բարեկամը՝ իմ թշնամին, իսկ դու եղած-չեղած մի հաշիվ ես», առնվազն այդ պետության հետ չպետք է ոչ մի բանի տանող սիրախաղի մեջ մտնել։
Առավել ևս, երբ Հայաստանի կարևորագույն ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսաստանը (լավ, թե վատ), պատերազմում է Ուկրաինայի դեմ, իսկ Ուկրաինայի հովանավորյալների դեմ պայքարում է բարեկամ պետությունը՝ Իրանը, ապա Ուկրաինային անտեղի սիրաշահելը միայն խնդիրներ և հերթական խոռոչներ կարող է ստեղծել առանց այդ էլ քիչ դաշնակիցների հետ հարաբերություններում։