|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Ուկրաինա-ԵՄ ասոցացման համաձայնագիրը չի հակասում Մաքսային միությունում կամ Եվրասիական միությունում դիտորդի կարգավիճակին: Այդ մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը. հայտնում է korrespondent.net-ը:
Նրա խոսքերով՝ Ուկրաինան արդեն հանդես է գալիս դիտորդի դերում` երկրի ներկայացուցիչները մասնակցել են «եռյակի» մի շարք նիստերի:
Հիշեցնենք, որ վաղը կայանալու է Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստը, որին ներկա կլինի Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը:
Ուկրաինան մտադիր է Եվրասիական միությունում դիտորդի կարգավիճակ ստանալ միության ստեղծման պահից՝ 2015-ի հունվարի 1-ից: