|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Բելառուսը վերսկսել է ՌԴ-ից եկող բեռնատարների ստուգումը և վերադարձրել մաքսակետերը՝ այսպիսով խախտելով Մաքսային միության աշխատանքի սկզբունքը: Այս մասին, ըստ Росбалт-ի, գրում է ավստրիական Die Presse պարբերականը:
Նյութի հեղինակը գրում է, որ Բելառուսի, Ռուսաստանի ու Ղազախստանի Մաքսային միությունը կարևոր հիմնաքար է պուտինյան եվրասիական տնտեսական տարածքի ստեղծման ճանապարհին, որը, Պուտինի մտահղացման համաձայն, պետք է դառնա Եվրամիության արևելյան հակակշիռը:
«Սակայն այժմ Մաքսային միությունը սկսել է փլուզվել, քանի որ անտեղ, որտեղ ապրանքները պետք է առանց մաքսատուրքերի ազատ տեղափոխվեին մի երկրից մյուսը, դարձյալ վերահսկողություն է մտցվել»,- գրում է պարբերականը: