կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-20 17:56
Քաղաքական

ՀՅԴ-ն դեմ է քվեարկում. Արծվիկ Մինասյանը հիշեցրեց ՔՕ 304-րդ հոդվածը

ՀՅԴ-ն դեմ է քվեարկում. Արծվիկ Մինասյանը հիշեցրեց ՔՕ 304-րդ հոդվածը

ԱԺ արտահերթ նիստում, ԱԺ ՀՅԴ խմբակցության անունից  ելույթ ունենալով, Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ գազի համաձայնագիրը վնաս է Հայաստանի համար, քանի որ խոչընդոտելու է Հայաստանի զարգացմանը:

 

Նա նշեց, որ կառավարության կողմից այդպես էլ որևէ խելամիտ բացատրություն չտրվեց, թե ինչպես է կուտակվել երեք հարյուր միլիոն պարտքը, որովհետև դրա մասին որևէ տեղեկատվություն չկա միջազգային աուդիտորական հեղինակավոր կազմակերպությունների հաշվարկներում: Նաեւ խելամիտ պատասխան չտրվեց, թե ինչպես է որոշվել «Հայռուսգազարդ»-ի քսան տոկոսի գինը: Պատգամավորի համոզմամբ` «Գազպրոմ»-ին տրվում են լիազորություններ, որոնք հնարավորություն չեն տալու, որ Հայաստանն իր շահերն առաջ մղի: Դդրա վառ ապացույցը արևային էներգիայի ոլորտն է, որի զարգացումը ձեռնտու չի լինելու «Գազպրոմ»-ին:

 

«Եկել, հիմա ասում եք, որ այլ տարբերակ չունեք: Լավ, տարբերակ չունեիք, գոնե այդ քսան տոկոսը նվեր չտայիք «Գազպրոմ»-ին, որ նման կախվածության մեջ չընկնեիք: «Գազպրոմը» այլ շահեր ունի այլ երկրներում, հիմա ի՞նչ` ենթարկվենք ու գործի՞ք դառնանք մի որևէ մասնավոր ընկերության»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

 

Նա նշեց, որ այսօր ՀՀ էներգետիկ համակարգը ամենաանպատասխանատու վերաբերմունքին է արժանանում, որովհետև, խախտելով Սահմանադրությունն ու օրենքները, առանց ԱԺ համաձայնության, պետական գույքը հանվել է վաճառքի: «Բանակցեք նախագահի հետ, ՍԴ-ի հետ, քանի ուշ չէ, որ հետևանքները ի վնաս Հայաստանի չլինեն, հակառակ դեպքում` արդեն ուշ կլինի որևէ բան փոխել»,- ասաց պատգամավորը:

 

Ըստ Արծվիկ Մինասյանի` գազի համաձայնագիրը հակասում է Հայաստանի պետական շահերին, չի տալու որևէ շոշափելի արդյունք ՀՀ և ՌԴ տնտեսության ինտեգրման հարցում, այլ հակառակը` այդ համաձայնագրով նսեմացվում է Հայաստանի դերն ու նշանակությունը: Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ Դաշնակցությունը դեմ է քվեարկելու այդ համաձայնագրին: Իր կողմից նաեւ նշեց. «Գոյություն ունի Քրեական օրենսգրքի 304-րդ հոդվածը, հիշեք դրա մասին»: