| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ ավանդական ճեպազրույցում, անդրադառնալով ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու մասին` լրագրողի հարցին, նշեց, որ այդ հարցին ՀՅԴ-ն բազմիցս է պատասխանել: «Երբ որ ՀՅԴ-ն կոալիցիայի մեջ է լինում, ասում են` լուրեր են պտտվում, թե դուրս եք գալիս, դուրս ենք գալիս, ասում են, որ մտնելու եք»,- ասաց նա՝ հավելելով, որ բոլորին է հայտնի ՀՅԴ-ի դիրքորոշումը:
«ՀՅԴ-ն գաղափարական հենքի վրա գործող կուսակցություն է, չի կարող որևէ ալյանսի մեջ լինել, որտեղ իր քաղաքական մոտեցումները չեն հարգվում: Մենք յոթ կետ ենք հրապարակել, այդ կետերի մասին վաղուց ենք խոսում, սակայն չենք հասել դրա լուծմանը: Այդ յոթ կետերով է պայմանավորված` ՀՅԴ-ն կլինի այստեղ, թե` այնտեղ»,- ընդգծեց Ռուստամյանը:
Նրա խոսքերով՝ այժմ մի իրավիճակ է ստեղծվել, որ ՀՅԴ-ի կողմից հրապարակված յոթ կետերի լուծումը քիչ-քիչ իրականանում է: Որպես օրինակ` Ռուստամյանը նշեց, որ հետ են կանչվել հայ-թուրքական արձանագրությունները, խոսվում է բիզնեսն իշխանությունից տարանջատելու անհրաժեշտության, խորհրդարանական կառավարման համակարգի մասին: Պատգամավորն ընդգծեց, որ սա իրենց` վաղուց արձանագրած պահանջներն են: