|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թուրքական Իզմիրի դատախազությունը հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ մեղադրվող ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապ ունենալու կասկածանքով 304 զինվորականի, որոնցից 295-ը ակտիվ է, կալանավորելու հրաման է արձակել. հաղորդում է Anadolu գործակալությունը:
Հաղորդվում է, որ գործողությունն իրականացվում է Թուրքիայի 50 նահանգներում: 198 մարդ արդեն բերման է ենթարկվել:
Թուրքիայի իշխանությունները Գյուլենի կազմակերպությանը, որը նրանք անվանում են FETO (ֆեթուլլահիստական ահաբեկչական կազմակերպություն), մեղադրել են 2016-ի հուլիսին հեղաշրջման փորձին մասնակցության մեջ: Թուրքիայում ապստամբությունից հետո ավելի քան 80 հազար մարդ է ձերբակալվել, իսկ շուրջ 150 հազար քաղաքացիական ծառայող, ներառյալ՝ զինվորականներ, հեռացվել են աշխատանքից: Ինքը՝ Գյուլենը, որն ԱՄՆ-ում է, դատապարտել է հեղաշրջման փորձը և հերքել իրեն առաջադրված մեղադրանքները: