|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դեմ քվեարկեցին «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց․ «Մեր խմբակցության համար անընդունելի և դատապարտելի է այս նախագծի երկրորդ ընթերցմամբ ներկայացված տարբերակը, ինչպես անընդունելի էր առաջին տարբերակը։ Մենք ներկայացրել էինք առաջարկություն, որպեսզի շտկվի, և այն մտահոգությունները, որոնք կային հանրության մեջ, այդ թվում՝ նաև Հայ առաքելական եկեղեցու կողմից բարձրացված, անտեսվել են, արհամարհվել են։ Հետևաբար, մեր խմբակցությունը դատապարտելով, դեմ է քվեարկում այս նախագծին»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Հիշեցնենք, որ նախագծով սեռական տարբեր կողմնորոշմամբ զուգընկերությունը հավասարեցվում է ընտանիքին։