|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր հերթական բախումային վիճակը ստեղծվեց ոստիկանության եւ ԱԺ շենքի առջեւ բողոքի ցույց անցկացնող ակտիվիստների միջեւ:
ԱԺ-ում այսօր կառավարությունը նախաձեռնել է արտահերթ նստաշրջան, որի օրակարգում ընդգրկված է նաեւ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ ստորագրված մի շարք միջպետական համաձայնագրերի վավերացումը: Այդ կապակցությամբ ԱԺ շենքի առջեւ բողոքի ցույցի էին դուրս եկել ակտիվիստներ, որոնք մի պահ որոշեցին անցնել կտրուկ գործողությունների: Նրանք այդ համաձայնագրերի վավերացման օգտին քվեարկողներին համարում են դավաճաններ եւ հայտարարեցին, թե «քֆուր են դրել» նրանց վրա, ով կողմ կքվեարկի համաձայնագրերի վավերացմանը: Հետո նրանք, ուս ուսի տված, փակեցին Բաղրամյան պողոտան' ամբողջությամբ կանգնեցնելով երթևկությունը եւ վանկարկելով` ստրուկներ, դավաճաններ...
Ոստիկանությունն էլ, իր հերթին, անցավ կոշտ գործողությունների` ուժով ակտիվիստներին հեռացնելով պողոտայից, իսկ այնուհետեւ բազմաթիվ ակտիվիստների բռնի կերպով նստեցրեցին ոստիկանական մեքենաները Ակտիվիստներից մեկի քիթն այդ ընթացքում վնասվեց, մեկ այլ ակտիվիստ էլ ձեռքի վնասվածք ստացավ:
ԱԺ-ի առջեւ այսօր տեղի ունեցած թեժ իրադրությունը` տեսանյութում: