|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր կառավարության նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց որոշում` «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված 15 միավոր տրանսպորտային միջոցներն ու 3 միավոր սարքերը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համաձայն N 1 հավելվածի՝ հետագայում օտարելու նպատակով:
Որոշմամբ նախատեսվում է նաև թույլատրել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ ավտոպահեստամասերի և այլ տրանսպորտային նյութերի ձեռք բերման նպատակով անցկացվող շրջանակային համաձայնագրերի միջոցով գնում կատարելու ընթացակարգերը գնման պահանջի դադարման հիմքով հայտարարել չկայացած՝ համաձայն N 2 հավելվածի:
Հանձնարարվում է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշվածտրանսպորտային միջոցների և սարքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Որոշմամբ` վարչապետի հանձնարարությամբ «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը նախատեսում է կրճատել իր ծառայողական ավտոմեքենաների քանակը և օտարել դրանք, ուստի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» ՊԿՀ-ի մոտ դադարում է այդ օտարվող ավտոմեքենաների համար նախատեսված ավտոպահեստամասերի և այլ տրանսպորտային նյութերի գնման պահանջը: