Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատեց վաղվանից ԱԺ արտահերթ նստաշրջան գումարելու նախաձեռնությունը:
Ըստ այդ նախաձեռնության` կառավարությունը ԱԺ-ի քննարկմանը կներկայացնի Հայաստանի Հանրապետության նախագահի առարկությունները «Պետական տուրքի մասին», «Պետական տուրքի մասին», «Պետական տուրքի մասին», «Շահումով խաղերի և խաղատների մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ:
Արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված են նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը:
Սրանցից բացի, խորհրդարանը կքննարկի նաեւ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին», «Տրանսպորտի մասին» , «Պետական տուրքի մասին», «Լիցենզավորման մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» եւ «Եկամտային հարկի մասին» օրենքներում եւ «Վարչական իրավախախտումների» ու «Քաղաքացիական» օրենսգրքերում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը:
Կառավարությունը ԱԺ հաստատմանն է ներկայացնելու նաեւ Հայաստանի ու Ռուսաստանի կառավարությունների միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության, Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ եւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին միջպետական համաձայնագրերը: