|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«Ժողովուրդի» ՀՀ Ազգային ժողովին մոտ կանգնած լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ԱԺ մեծամասնության` Հանրապետական խմբակցության պատգամավորները մտադիր են արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությամբ հանդես գալ:
Իսկ օրակարգում, ըստ նույն աղբյուրների, լինելու է մեկ թեմա` ՀՀ նախագահի ընտրություններն ու դրանց հաջորդած իրավիճակը, որը քննարկելուց հետո խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է ԱԺ-ի անունից միասնական հայտարարություն ընդունել: Ըստ «Ժողովուրդի» աղբյուրների, ՀՀԿ-ում նույնիսկ հայտարարության նախագիծն է արդեն պատրաստվել, որն ուղարկել են ԱԺ խմբակցություններին` քննարկելու եւ առաջարկներ ներկայացնելու:
ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը «Ժողովուրդի» հետ զրույցում հաստատել է արտահերթ նստաշրջան հրավիրելու իրենց մտադրության մասին լուրերը: Ըստ քարտուղարի` մտահղացումը դեռ պետք է կողմերի հետ քննարկել: