կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-08 16:50
Արցախ

ԼՂՀ ԱԺ-ն արտահերթ նստաշրջան կանցկացնի

ԼՂՀ ԱԺ-ն արտահերթ նստաշրջան կանցկացնի

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ ղեկավար կազմի եւ աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։ 

 

Քննարկման հիմնական թեման ԱԺ կանոնակարգով սահմանված կարգով արտահերթ նստաշրջան հրավիրելու հարցն էր։ Արտահերթ նստաշրջանի հրավիրումը պայմանավորված է անցյալ տարվա դեկտեմբերի 23-ին թիվ 10 եւ թիվ 15 ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով կայացած լրացուցիչ խորհրդարանական ընտրություններում հաղթած թեկնածուների պատգամավորական երդման արարողության իրականացման, ինչպես նաեւ խորհրդարանի մշտական հանձնաժողովների կազմերի համալրման, մշտական հանձնաժողովների նախագահների թափուր պաշտոններում նոր ընտրության անցկացման անհրաժեշտությամբ։

 

Համաձայն գործող օրենսդրական նորմի՝ խորհրդարանի նախագահը հայտարարեց, որ ԱԺ արտահերթ նստաշրջանը հրավիրվում է ս.թ. հունվարի 9-ին, ժամը 11.00-ին, ԱԺ նիստերի դահլիճում։