կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-19 10:54
Տնտեսական

''Արմթաբը'' ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն կստանա

''Արմթաբը'' ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն կստանա

Հայկական պլանշետներ արտադրող  «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ՍՊԸ-ին այսօր կառավարությունը «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն կտրամադրի: Կառավարության այսօրվա նիստում ներկայացված է որոշման նախագիծ, ըստ որի` պետք է բավարարվի այդ թույլտվությունը ստանալու`  ընկերության ներկայացրած հայտը:

 

Ըստ կառավարության որոշման նախագծի' «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը կտրամադրվի  «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս»  տարածքում շահագործողի թույլտվություն  պլանշետների հավաքման և ծրագրավորման գործունեության իրականացման համար: Այդ թույլտվությունը հայկական պլանշետներ արտադրողը կստանա 3 տարի ժամկետով' երկարաձգելու հնարավորությամբ:

 

Նշենք, որ, ներկայացված հայտին կից ընկերության տրամադրած տվյալների համաձայն, «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս» ՍՊԸ-ն մեկնարկային ունենալու է 20 աշխատակցից բաղկացած աշխատանքային թիմ, իսկ գործունեության 3-րդ տարվա վերջում աշխատակիցնեի թիվը կհասցի 70-ի, ընդ որում' ղեկավար կազմը կստանա 2500-3000 ԱՄՆ դոլար ամսական աշխատավարձ, ծրագրավորողները` միջինը 1000 դոլար, տեխնիկական մասնագետները` 350: Առաջին տարում նախատեսվում է  արտադրել ու վաճառել 10 հազար պլանշետ, 2-րդ տարում' 30 հազար, իսկ 3-րդ տարում' արդեն 50 հազար: Առաջին տարում կատարվելու են 1 միլիոն 350 հազար դոլարի համախառն ներդրումներ, երկրորդ տարում' 4 միլիոն 50 հազար դոլարի եւ 3-րդ տարում' 6 միլիոն 750 հազար դոլարի:

 

Ընթացիկ հաշվարկների համաձայն` յուրաքանչյուր օր հավաքվելու է 100 պլանշետ: 1 պլանշետի ինքնարժեքը  կկազմի 135 ԱՄՆ դոլար, որը կվաճառվի 185 ԱՄՆ դոլար գնով: