Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լեվոն Մութաֆյանը facebook-ի իր էջում անդրադարձել է երեկ Գյումրիում տեղի ունեցած հանրահավաքին, գրելով.
«Քիչ առաջ նայում էի Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Գյումրիում տեղի ունեցած հանրահավաքի նյութերը... ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐԸ... Այնքա՜ն կուզենայի, որ իմ ընկեր ու լավ բարեկամ Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն՝ ժողովուրդն այդպե՜ս դիմավորեր և ընդուներ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Շատ կուզենայի, որ խորհրդանիշ հանդիսացող երկրի նախագահը նման ընդունելության արժանանար... Ավա՜ղ... Այդպես չէ: Ու մեղավորը բոլոր նրանք են, ովքեր շրջապատել են Նախագահին, ովքեր իրենց ոսկորները լցնելու, ժողովրդին թալանելու համար՝ դարձել են նախագահի շրջապատը...
Ցավալի է... Մեղավոր է նախագահը,. որ իր իշխանությունը պահելու, աստիճանաթռիչքներն ապահովելու համար՝ հավատացել է անբարո ու թալանչի մարդկանց, նրանց է ապավինել իր ընթացքը՝ մոռանալով, այ, այս գյումրեցիների նման անկեղծ մարդկանց, ովքեր տեղացող ձյան տակ եկել են ընդդիմության առաջնորդին դիմավորելու:
Նրանց չեն բերել զոռով, պալատական կապիկների երգ ու պարով... Ով էլ լինի երկրի նախագահը՝ թող հիշի այս գյումրեցիներին և հենվի նման մարդկանց վրա... Երկիրը լֆիկները, գալուստսահակյաններն ու բուռնաշները չեն, սաշիկներն ու սեյրան-մանվելները չեն ... ԵՐԿԻՐՆ ԱՅՍ ՄԱՐԴԻԿ ԵՆ... Նորին Մեծություն ժողովուրդն է..»