կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-18 18:01
Արցախ

Բասկերն իր աջակցությունն են հայտնում արցախցիներին

Բասկերն իր աջակցությունն են հայտնում արցախցիներին
Բասկերի երկրի Գիպուսկոա նահանգի մայրաքաղաք Դոնոստիայի քաղաքապետարանը Արցախի վերաբերյալ ինստիտուցիոնալ հայտարարություն է ընդունել, որ հաստատել է քաղաքապետը. հայտնում է NovostiNK.ru-ն:
 
Հայտարարության մեջ  ասվում է. «Դոնոստիայի (Սան Սեբաստիան) քաղաքապետարանը
 
1. այս դժվար պահին Ստեփանակերտին հայտնում է իր աջակցությունը` հաստատելով նրա բնակչության` խաղաղ և նորմալ պայմաններում ապրելու իրավունքը,
 
2. կողմերին կոչ է անում վերադառնալ այն վիճակին, որ եղել է հրադադարի խախտումից առաջ, և որպեսզի չլինեն խոչընդոտներ այն մեխանիզմի ստեղծման համար, որը հնարավորություն կտա մոնիտորինգի ենթարկել հրադադարի պահպանման ռեժիմը,
 
3. կողմերին կոչ է անում տարաձայնությունները լուծել Մինսկի խմբի շրջանակներում, երկխոսության և բանակցությունների միջոցով` մշտապես հարգելով ժողովրդի կամքը,
 
4. այդ կապակցությամբ հույս է հայտնում, որ Լեռնային Ղարաբաղը սեփական ձայնը կունենա ՄԽ անցկացրած բանակցություններում»: