|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հեռուստալրագրող-մեկնաբան Արմեն Դուլյանը facebook-ի իր էջում կես կատակ-կես լուրջ անդրադարձել է ԱԺ-ում վարչապետ Տիգրան Սարգսյանի նորարարական մոտեցմանը` գրելով.
«Այն կենսաթոշակային համակարգը, որը մենք ներկայացնում ենք ձեզ, այլընտրանք չունի», ասել է Տիգրան Սարգսյանը, ավելացնելով՝ «Ինձ շատ է ուրախացնում, որ մարդիկ հայտնում են իրենց դժգոհությունները»:
Այսինքն կարելի է փաստել, որ վարչապետը իսկապես նորարարական մոտեցում է ցուցաբերում... Մոտավորապես այսպես՝
-Պարոն Սարգսյան, ասում են, որ դուք օֆշորային ընկերություն ունեք:
-Ինձ շատ են ուրախացնում նման պնդումները:
-Բայց պարոն վարչապետ, օմբուդսմենը պնդում է, որ մեր դատական համակարգը ծայրից ծայր կոռումպացված է:
-Ես շատ գովելի եմ համարում նրա զեկույցը:
-Իսկ ինչ կասեք միջազգային մասնագետների այն կարծիքի մասին, թե Հայաստանում ամեն ինչ մոնոպոլիզացված է:
-Անկեղծորեն ուրախացա, երբ լսեցի այդ մասին:
-Իսկ «Ֆրիդոմ հաուսը» փաստել է, որ մամուլը Հայաստանում ազատ եւ անկախ չէ:
-Գիտեք, դա ինձ պարզապես գերագույն հաճույք պատճառեց:
-Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ տնտեսական աճը Հայաստանում խիստ դանդաղելու է:
-Անչափ շնորհակալ եմ իմ կառավարության ջանքերն այդքան օբյեկտիվ գնահատելու համար:
-Բայց ժողովուրդը արտագաղթում է:
-Մի անգամ արդեն մեծ գոհունակությամբ անդրադարձել եմ այդ փաստին:
-Բայց ախր պետությունը քանդվում է:
-Ձեր այդ խոսքերն ինձ նոր ստեղծագործական լիցք հաղորդեցին, գնամ հայտնեմ այդ ուրախալի լուրը նախագահին...»: