Փոխարժեքներ
03 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.46 |
EUR | ⚊ | € 453.47 |
RUB | ⚊ | ₽ 4.8889 |
GBP | ⚊ | £ 525.21 |
GEL | ⚊ | ₾ 141.43 |
ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթը․
Սիրելի հայրենակիցներ, քաղաքական մեծամասնությունը ցույց է տալիս հերթական արհամարհական վերաբերմունքը միջազգային վավերացրած փաստաթղթի, Սահմանադրության և օրենսդրական պահանջների կատարմանը:
Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիա
Հոդված 5
Տեղական ինքնակառավարման մարմինների տարածքային սահմանազատումների ցանկացած փոփոխություն չպետք է կատարվի առանց նախապես քննարկելու տեղական շահագրգիռ համայնքների հետ, նաև հանրաքվե անցկացնելու միջոցով:
ՀՀ Սահմանադրություն
Հոդված 190
Հանրային շահերից ելնելով՝ համայնքները կարող են օրենքով միավորվել կամ բաժանվել։ Ազգային ժողովը համապատասխան օրենք ընդունելիս պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը։
Պ-ն Խուդաթյան, ինչքան էլ ստեղից, ընդեղից նկարներ ցույց տաք, խարտիայի և սահմանադրության պահանջները չեն կատարվել, ԱԺ-ն չի լսել համայնքների կարծիքը, բայց պարտավոր էր: Այդ նկարները ցույց տալով ուզում եք ապացուցել, որ ԱԺ-ն, այսինքն՝ մենք, լսել ե՞նք համայնքների կարծիքը:
Մտածե՛ք, էլի՞, ինչ-որ բան ասելուց առաջ:
Սահմանադրության և օրենքների
խախտումը վաղուց արդեն ձեզ համար դարձել է գործելաոճ, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման, հավասարակշռման սկզբունքը վաղուց արդեն ձեզ համար սահմանադրական նորմ չի:
Այս կերպ ե՞ք սկսել ՀՀ-ի՝ ԵՄ անդամակցելու գործընթացի մեկնարկը, որն այդպես մեծ աղմուկով, օրենքով հայտարարեցիք:
Չէ որ Կոպենհագենյան չափանիշները պահանջում են ժողովրդավարական կառավարում, օրենքի գերակայություն, ԵՄ պարտավորությունների կատարում:
Հիմա ինձ մոտ հռետորական հարցեր են առաջանում.
Հարցեր արդեն ԵՄ երկրներին, դեսպաններին, ԵՄ անդամակցելուն ջատագովող ՀԿ-երին.
Ինչու՞ եք այդքան հանդուրժում ժողովրդավարական նորմերի այսքան ոտնահարումը, ինչո՞ւ համարժեք արձագանք չեք տալիս, երբ ոտնահարվում են վավերացրած փաստաթղթերը, սահմանադրությունը, օրենքները:
Ի՞նչ եք փոխարենը ակնկալում, ի՞նչ հույսեր ունեք այս իշխանություններից:
Սրանք հարցեր են, որոնց պատասխանները վաղ թե ուշ հանրությունը պահանջելու ու ստանալու է: