|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱՄՆ վարչակազմը ձգտելու է հասնել այն բանին, որ Իրանը «նորմալ երկրի» գործելաոճ որդեգրի: Այս մասին երկուշաբթի Ֆինլանդիա այցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Մայք Պոմպեոն. տեղեկացնում է US News-ը`վկայակոչելով Associated Press-ը:
Նա մասնավորապես նշել է. «Մեր նպատակն այն է, որ Իրանն իրեն նորմալ երկրի պես պահի: Երբ նրանք համաձայնեն դրան, մենք պատրաստ ենք գործ ունենալ նրանց հետ»:
![]()
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Պենտագոնի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը հայտարարել էր, որ Մերձավոր Արևելք «Աբրահամ Լինկոլն» ավիակիրն ուղարկելու որոշումն ընդունվել է իրանական ուժերի կողմից հնարավոր հարձակումից պաշտպանվելու ու հակահարված տալու համար: Նա թեմայի առնչությամբ իր թվիթերյան միկրոբլոգում գրառում էր կատարել` նշելով. «Դա նախազգուշական վերատեղաբաշխում է: Խոսքը վերաբերում է իրանական ռեժիմից բխող իրական սպառնալիքի վերաբերյալ տեղեկատվությանը մեր արձագանքին»: