կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-05 16:50
Քաղաքական

Ներսես Երիցյանը գործարքի պայմանագիրը ֆինանսական գաղտնիք համարեց

Ներսես Երիցյանը գործարքի պայմանագիրը ֆինանսական գաղտնիք համարեց

ԱԺ նիստում քննարկվում է «Կենսաթոշակների մասին» օրենքը:

 

ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը մի քանի հարց ուղղեց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին: Նա խնդրեց թվարկել այն երկրները, որտեղ հաջողությամբ կիրառվել է կուտակային կենսաթոշակային համակարգը: Կկարողանա՞ն, արդյոք, քաղաքացիները 25 օրվա ընթացքում` մինչև հունվարի 1-ը կատարել ֆոնդի ու կառավարչի ընտրություն: Կա՞ն երկրներ, որոնք կիրառել են այդ համակարգը` չունենալով  արժեթղթերի զարգացած շուկա: Եվ ի՞նչ պարտավորություն է ստանձնում ԿԲ-ն` կենսաթոշակային համակարգի բարեփոխումների հետ կապված:

 

Ներսես Երիցյանը նշեց, որ բազմաթիվ են այն երկրները, որոնցում հաջողությամբ կիրառվել է կուտակային կենսաթոշակային համակարգը: Դրանք են` Հոլանդիան, Սինգապուրը, լատինաամերիկյան երկրները, մասնավորապես` Չիլին, նաև Արևելյան Եվրոպայի երկրները: «Այս համակարգը քննարկել ենք բազմաթիվ մասնագետների հետ, նրանք ասում են, որ այս համակարգը երազանք է, և պետք է այն ներդնել որքան հնարավոր է շուտ: Միայն այն փաստը, որ միջազգային լուրջ հեղինակավոր ընկերություններ համաձայնել են ռեպուտացիոն ռիսկ վերցնել ու մեզ օգնել, որ կարողանանք իրականացնել այս կենսաթոշակային ռեֆորմը, դա արդեն ցուցանիշ է»,- ասաց Ներսես Երիցյանը:

 

Վերջնաժամկետի հետ կապված` նա նշեց, որ ոչ թե մինչև հունվարի 1-ն է, այլ մինչև մարտ: Զարգացած արժեթղթերի հետ կապված` նշեց, որ կան երկրներ, որոնց արժեթղթերի շուկան զարգացել է համակարգը ներդնելուց հետո: «Այնպես որ` հավի ու ձվի պատմությունն է, եթե դուք ագրեսիվ չքարկոծեք, ապա մենք մեր ուժերը կներդնենք արժեթղթերի շուկայի զարգացման ուղղությամբ, որ ավելի օգուտ կտա, քան քարկոծելը»:

 

Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց. «Կարող եք ԱԺ-ին տրամադրել առ ու ծախի պայմանագիրը` ՆԱՍԴԱՔ ՕԵՄԵՔՍ-ին վաճառված` Հայաստանի ֆոնդային բորսայի և կենտրոնական դեպոզիտարիայի գործարքը»: Արմեն Երիցյանը պատասխանեց, որ, ցավոք, չի կարող ներկայացնել գործարքի պայմանագիրը, քանի որ դա ֆինանսական գաղտնիք է: