|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, իր եզրափակիչ ելույթում խոսելով պարտադիր կուտակային համակարգի մասին, կարծիք հայտնեց, որ ռեֆորմին դեմ արտահայտվող Դաշնակցությունը ցանկանում է ամեն ինչ ազգայնացնել, այդ թվում` տնտեսությունը, սակայն, Երիցյանի խոսքով, այդպես չի լինում:
Նրա հայտարարությանն ի պատասխան, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ երբ խոսք է գնում պետականության ու պետության հեղինակության մասին, ապա դրանք վերացական հասկացություններ չեն, քանի որ պետությունը նաև մարդիկ են, պետական բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում` նաև էկոնոմիկայի նախկին նախարար, այժմ` ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:
«Եթե այդ պաշտոնները զբաղեցնող մարդը տեղյակ չէ Դաշնակցության ծրագրի տնտեսական գաղափարախոսությանից , դա պետականության վարկաբեկում է: Մարդ, ով զբաղեցրել և զբաղեցնում է բարձր պաշտոններ, ուղղակի պարտավոր է տարրական գրագիտություն ունենալ և տիրապետել Հայաստանում գործող քաղաքական կուսակցությունների գաղափարախոսությանը»,- ասաց Աղվան Վարդանյանը: