|
Փոխարժեքներ
21 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
»Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության շուրջ կրքերը թեժանում են։ Մի քանի տարի առաջ պառակտված կուսակցությունը թեեւ չմիավորվեց, բայց իրավական ատյաններով կուսակցությունը ղեկավարելու իրավունք ստացավ Սեդրակ Աճեմյանի թիմը, որի ատենապետի պաշտոնում երեկ ընտրվել է վարչապետի օգնական Նարեկ Գալստյանը` ազատվելով օգնականի պաշտոնից եւ փոխարինելով Գեւորգ Պերկուպերկյանին։ Ի դեպ, ընդամենը մի քանի օր առաջ նրանք հերքում էին Նարեկ Գալստյանի՝ ՍԴՀԿ նախագահի թեկնածու լինելու հանգամանքը: Այժմ ՍԴՀԿ՝ Հայ ազգային կոնգրեսին հարող թեւը, Լյուդմիլա Սարգսյանի գլխավորությամբ, որոշել է ստեղծել նոր ուժ՝ «Վերակազմյալ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան»։Ըստ «Հրապարակի» այս թիմի մեջ կընդգրկվեն Գուրգեն Եղիազարյանի եւ ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի մերձավորները՝ Եղիազարյանի որդին, քույրը, Լյուդմիլա Սարգսյանի մտերիմները, ընկերուհիները, ինչպես նաեւ վարորդը։