Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը վիլնյուսյան գագաթաժողովի նախաշեմին ուղերձ է հղել ուկրաինացի ժողովրդին՝ փորձելով արդարացնել իր քայլը:
Նա նշել է, որ մոտ ժամանակներս հարցազրույց կտա և կպատասխանի ուկրաինացիներին հուզող բոլոր հարցերին: Նա ընդգծել է, որ եվրոպական չափանիշներին համապատասխանող հասարակության կառուցումը Ուկրաինայում այլընտրանք չունի:
«Իմ քաղաքականությունն այդ ճանապարհին եղել է ու կլինի հետեւողական: Մեզանից ոչ ոք չի խլի եվրոպական Ուկրաինայի մասին երազանքը»,- ասել է նա:
Յանուկովիչը, սակայն, նշում է, որ անազնիվ կվարվեր, եթե ստեղծված իրավիճակում չհոգար այն անպաշտպան մարդկանց մասին, ովքեր կարող էին ամենից շատ տուժել անցումային շրջանից: «Ես սխալ կլինեի, եթե թույլ տայի, որ մարդիկ զրկվեն աշխատավարձից, թոշակից: Ինչպես հայրը չի կարող իր ընտանիքին առանց հաց թողնել, այնպես էլ ես չեմ կարող իմ ժողովրդին ճակատագրի քմահաճույքին թողնել»,- ասել է նա: