|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Վիկտոր Յանուկովիչի հիվանդության մասին լուրը փորձ է` թաքնվել օլիմպիական խաղերի ժամանակ, ինչից հետո Ուկրաինայի նախագահը կանցնի կոշտ ուժային գործողությունների: Այդ մասին Россия ալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին:
«Այսօր մեր գնորդը Կիևում հարգելի Վիկտոր Ֆյոդորովիչ Յանուկովիչն է: Նա ձեզ դեռ ցույց կտա, երբ ավարտվեն օլիմպիական խաղերը: Դուք դեռ կիմանաք՝ ինչ է նշանակում Յանուկովիչ: Հիմա նա ապահովության համար հիվանդացել է: Իսկ այնուհետեւ կհնչի . «Փամփուշտներ մի ափսոսեք»: Եվ մենք կտանք փամփուշտներ, փողի փոխարեն մենք փամփուշտներ կտանք»,- ասել է նա:
Նշենք, որ Ուկրաինայի ընդդիմությունը բազմիցս հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռները Կիև են բերում հատուկ միջոցներ՝ Ուկրաինայի մայրաքաղաքում բողոքի ակցիաները ցրելու համար: