|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը արդարացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջ վերջինիս՝ Ուկրաինա կատարած այցի ժամանակ տեղի ունեցած զավեշտալի դեպքի համար:
Բանն այն է, որ Ադրբեջանի նախագահի դիմավորման արարողության ժամանակ նախագահի պահակազորի հրամանատար Ռոման Կուրիշկոն անզգույշ կերպով թափահարել է սուրը և գլխից վայր գցել իր իսկ գլխարկը: Նա նույն րոպեին ուղղել է իր սխալը և այնքան հմտորեն, որ Յանուկովիչը սկսել է ժպտալ, իսկ Ալիևը նույնիսկ չի նկատել ուկրինացի զինվորի «վրիպումը»:
Ըստ Росбалт-ի՝ Կուրիշկոյի հայրը պատմել է, որ իր որդին չի ազատվի աշխատանքից, ինչպես նաև նշել է, որ Յանուկովիչը արդարացրել է Ռոմանին Ալիևի առաջ՝ ասելով, որ տղան պարզապես շատ է հուզվել: