կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-26 08:13
Աշխարհ

Կոնֆլիկտ` Բարոզոյի և Ֆյուլեի միջև

Կոնֆլիկտ` Բարոզոյի և Ֆյուլեի միջև

«Հրապարակի» բրյուսելյան  աղբյուրների հաղորդմամբ` բավականին լուրջ կոնֆլիկտ է հասունացել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի եւ եվրակոմիսար, «Արեւելյան հարեւանություն» ծրագրի պատասխանատու Շտեֆան Ֆյուլեի միջեւԱրեւելյան գործընկերության ծրագիրն ամբողջովին տապալելու համար: Եվ եթե Եվրոպայում ինչ-որ կերպ հասկանում են Հայաստանի`ասոցացումից հրաժարման մոտիվները, ապա Ուկրաինայի հրաժարումն ամբողջովին համարում են Ֆյուլեի անհատական ձախողման արդյունքը: Կտա՞ հրաժարական Ֆյուլեն այս ամենի արդյունքում:

 

Հիշեցնենք, որ երեկ Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտը հայտարարել է, որ, ըստ ամենայնի, Մոլդովան եւս կհրաժարվի ասոցացումից:Թերթի  աղբյուրների փոխանցմամբ, ըստ ամենայնի, Ֆյուլեն հրաժարական չի տա, քանզի գարնանը, առավել ստույգ՝ մայիսին, կապված Եվրախորհրդարանի ընտրությունների հետ, հրաժարական կտա ողջ ԵՄ հանձնաժողովը` Բարոզոյի գլխավորությամբ: Ի դեպ, սա երկու «սազիվ» ընտրված Բարոզոյի նախագահելու տարիների միակ սկանդալը չէ. 2004-ին իտալացի եվրակոմիսարի հետ նա սկանդալ էր ունեցել հոմոսեքսուալիստների թեմայով. իտալացի «կոմիսարն» ասել էր, որ հոմոսեքսուալիզմը մեծ մեղք է, ինչը պայթեցրել էր ԵՄ-ն, Բարոզոն ստիպված էր եղել փոխարինել իտալացի եվրակոմիսարին մեկ այլ` հոմոսեքսուալիզմը «հանդուրժող» կոմիսարով: