Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արտակարգ դրության ժամանակ, եթե այն պայմանավորված է համաճարակի հետևանքով ստեղծված իրավիճակով, միջամտել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, ինչպես նաև հաղորդակցության գաղտնիության իրավունքներին․ ըստ Yerkir.am-ի այս բովանդակությամբ փոփոխություն է նախաձեռնել կառավարությունը Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում, ինչպես նաև էլեկտրոնային հաղորդակցության օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծով, որը խորհրդարանին ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Նախարարն ասաց, որ միջամտությունը կատարվում է արտակարգ դրության շրջանակներում և դրանով էլ ավարտվելու է։
Ստեղծվել է միասնական հարթակ, որտեղ հավաքագրվելու են տվյալներ վարակակիր կամ կոնտակտավոր անձի մասին․ հեռախոսահամարները` նրա տեղորոշման համար, հեռախոսային խոսակցության սկիզբը և ավարտը, բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունները, անձանց հետազոտություն անցնելու մասին տվյալները:
Ռուստամ Բադասյանի խոսքով՝ հեռախոսային խոսակցությունների, հաղորդագրությունների բովանդակությունը հասանելի չի լինելու․ դա անելու դեպքում նախատեսվում է քրեական պատասխանատվություն:
Ըստ նրա՝ անհրաժեշտություն է առաջացել օնլայն տարբերակով հավաքագրել ոչ միայն վարակակիրների և նրանց հետո կոնտակտավորների, այլ նաև բոլոր քաղաքացիների մասին վերը նշած տեղեկությունները, որովհետև դա հնարավորություն կտա գործել շատ ավելի օպերատիվ և շատ ավելի լայն դաշտում:
Նշենք, որ կառավարության որոշմամբ՝ Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է անցկացրել, որի օրակարգում ընդգրկվել է 4 հարց: Դրանցից առաջինը Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծն է, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել Էլեկտրոնային հաղորդակցման մասին օրենքում և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ պանդեմիայի պայմաններում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումներ իրականացնել: Ներկայացվող նախագծով նախատեսվում է ստեղծել է հատուկ խումբ, որում ներգրավված են լինելու մասնագետներ և փորձագետներ Հայաստանից և արտասահմանից։
Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 57 կողմ, 24 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Մանրամասն՝ տեսանյութում․