կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-18 12:32
Քաղաքական

Քոչարյանը կուսակցություն կստեղծի

Քոչարյանը կուսակցություն կստեղծի

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը РИА Новости-ի հետ զրույցում ասել է, որ պատրաստվում է  նոր կուսակցություն ստեղծել և ընդդիմություն դառնալ: «Եթե վերադառնում ես քաղաքականություն, ապա պետք է մտածել այդ մասին»,- նշել է նա:

Ըստ Քոչարյանի` կուսակցության անվանումը սկզբունքային չէ, սկզբունքային են մոտեցումները:

«Այսօր ես ընդդիմադիր դաշտում լուրջ  վակուում եմ տեսնում, որը պետք է լցնել` երկրի շահերից ելնելով»,- ասել է նա:

Նախկին նախագահը նշել է, որ  որևէ բարձր պաշտոն զբաղեցնելու ձգտումներ չունի: «Եթե նման ձգտում լիներ, ես 10 տարի չէի ապրի իմ անձնական կյանքով: Իրավիճակն այնպես է զարգանում, որ ներքաշում է քեզ գործընթացի մեջ, որից դու չես կարող հրաժարվել` ելնելով կենսագրությունից, բնավորությունից և կյանքի դիրքորոշումից»,- նշել է նա:

 Խոսելով դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու մասին` Քոչարյանը նշել է, որ պարզապես չի հասցնում: Ըստ նրա` կուսակցությունում պետք է ընդգրկվեն տաղանդավոր, երիտասարդ և էներգիայով լի մարդիկ, իհարկե, կլինեն  նաև հին թիմից անդամներ, որոնց գիտի, որոնց հետ աշխատել է: Եվ այդ ամենի համար, ըստ Քոչարյանի, ժամանակ է  հարկավոր: