կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-16 16:03
Քաղաքական

Սերժ Սարգսյանը ժամանեց Վիեննա

Սերժ Սարգսյանը ժամանեց Վիեննա

Ըստ Yerkirmedia.am-ի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց Վիեննայի միջազգային օդանավակայանում։ Այստեղ այսօր նրան դժվարին բանակցային մարաթոն է սպասվում։

Կեսօրն անց Սերժ Սարգսյանն առանձնազրույցներ է ունենալու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի եւ ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ։

Չի բացառվում նաեւ հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, սակայն պաշտոնական Երեւանը նման հանդիպումը դեռ չի հաստատում։ Եթե հանդիպում էլ լինի, բանակցության մասին խոսք լինել չի կարող։