Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համաշխարհային բանկը 2013 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 3-4 տոկոս տնտեսական աճ. այսօր լրագրողներին հայտնեց ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին:
Այն, որ ԱՄՀ-ն Հայաստանի համար կանխատեսել էր 2.5 տոկոս տնտեսական աճ, իսկ իրենք` 3-4 տոկոս, նա պարզաբանեց այն հանգամանքով, որ ճիշտ է' Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամն իրենց կանխատեսումներում օգտագործում են միեւնույն տվյալները, սակայն կիրառում են կանխատեսումների տարբեր մեթոդաբանություններ եւ տարբեր գործոնների են ուշադրություն դարձնում:
«Այս թվերը պետք է դիտարկել համաշխարհային աճի գնահատման համատեքստում, որը 2.9 տոկոս է կազմում: Օրինակ` Ռուսաստանի համար, որը բավականին մեծ ռեսուրսներ ունի, ի տարբերություն Հայաստանի, 2.5 տոկոս աճ է կանխատեսվում 2013թ.-ի համար, եւ այս բոլոր անցուդարձները ազդում են Հայաստանի վրա: Դեռ գնահատումը չի ավարտվել, բայց հույս կա, որ 4-5 տոկոսի կարող է հասնել տնտեսական աճը»,- նշեց Հենրի Քերալին:
Լրագրողների դիտարկմանը, որ, առհասարակ, ավելի մեծ աջակցություն է տրամադրվում ավելի ծանր վիճակում գտնվող երկրներին, այդ դեպքում ինչպե՞ս բացատրել, որ նախորդ տարիներին, երբ Հայաստանի տնտեսական աճի մակարդակը ավելի ցածր էր, ՀԲ-ն ավելի փոքր աջակցություն էր ցուցաբերում, նա պատասխանեց, որ ՀԲ-ն աջակցությունը տրամադրում է' կախված տվյալ երկրի տնտեսական աճի մեծությունից, այսինքն' ՀԲ աջակցությունը կարող է մեծանալ ՀՀ տնտեսության ծավալների մեծացմանը զուգահեռ` մինչեւ այն շեմը, որը սահմանել է ՀԲ-ն:
Այդ երեւույթը Հենրի Քերալին բացատրեց առեւտրային բանկերից անհատներին տրվող վարկերի օրինակով, որի համաձայն` նայում են վարկ վերցնողի վճարողունակությանը: