Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հրապարակ»-ի տեղեկություններով' «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրից դուրս են մնացել ԱՊՀ բոլոր երկրները, այդ թվում եւ Ուկրաինան ու Մոլդովան, բացի Հայաստանից: Դա է եղել պատճառը, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջ. Հեֆերնը շտապել է կառավարություն, աչքալուսանք տվել բյուջեի «տակ» գտնվողներին, թե լավ դիրքերում եք, շանսեր կան ծրագիրը վերականգնելու' շարժվեք, մանավանդ, որ Քոչարյանին կոշտ նամակ գրած Դանիլովիչը' «Մարտահրավերների» կորպորացիայի հոգաբարձուների խորհրդի նախագահը, դեկտեմբերին փոխվելու է:
Հիշեցնենք, որ ՀՄ-ի հոգաբարձուների խորհուրդը կազմավորվում է ԱՄՆ պետական ինստիտուտների' Պետդեպի, Պենտագոնի, Սպիտակ տան ներկայացուցիչներից: Դեկտեմբերին լրանում է Դանիլովիչի պաշտոնավարման ժամկետը, եւ հատուկ հրավիրված նիստում նոր նախագահ է ընտրվելու: Առայժմ նրա անունը չի հնչեցվում: Բոլոր դեպքերում, ըստ թերթի աղբյուրների, Հեֆերնի եւ ամերիկյան կողմի նման քարտ-բլանշը զուտ տնտեսական աջակցություն չէ, այն նաեւ բարի կամքի դրսեւորում է Սարգսյան-Ալիեւ հանդիպումից եւ վիլնյուսյան գագաթնաժողովից առաջ: Ասել է թե' Ուկրաինայի անհասկանալի պահվածքի ֆոնին ամերիկյան կառավարությունն այս պահին «լայն ժեստ» է անում Հայաստանին, որի վերջնարդյունքը կերեւա դեկտեմբերին: