Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Հրապարակը» գրում է․ Տիգրան Ավինյանը որոշել է հերթով կատարել տարեվերջին գործադուլ հայտարարած ավտոբուսների վարորդների10 կետից բաղկացած պահանջ-խնդրագիրը։ Ամենախնդրահարույց հարցը «կանեցներում» զուգարան չունենալն էր։ Yerevan.am կայքում հրապարակվել է Ավինյանի որոշումը՝ 27,5 միլիոն դրամ հատկացնել «Երեւանտրանս» ՓԲԸ-ին՝ 43 հատ բիոզուգարան գնելու համար։ «Իրականում դրա մաքրության հարցը լուրջ է՝ հիմա «կանեցներում» մաքրող պիտի՞ պահեն։ Բիոզուգարան գնելն այդքան էլ խելամիտ չէր, նախ էդ զուգարանների հերը կանիծեն` կդառնա հակահիգիենիկ ինչ-որ բան»,- ասում է մեր աղբյուրը։
Տարիներ շարունակ վարորդները ստիպված են եղել բնական կարիքները հոգալ այստեղ-այնտեղ՝ չունենալով վերջնակետերում տարրական կենցաղային պայմաններ, հիմա Ավինյանը որոշել է վարորդներին սիրաշահել բիոզուգարաններով։