|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն հայտարարություն է տարածել, որով ողջունել է պաշտոնական հաստատումն առ այն, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը հանձնարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը ուսումնասիրել, թե ինչպես կարելի է հարմարեցնել Հայաստանին օգնության առկա փաթեթը հանրապետության առաջնահերթ կարիքներին կորոնավիրուսի համավարակի բռնկման պայմաններում. այս մասին Yerkir.am-ին հայտնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից։
Մասնավորապես, ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը ողջունել է ՀՀ-ին ԱՄՆ-ի կողմից օգնության առկա փաթեթը ճշգրտելու առաջին քայլի կապակցությամբ։
Հիշեցնենք՝ դեռևս 2020 թվականի ապրիլի 3-ին հանձնախմբի նախագահը նամակ էր հղել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին։ Նամակում նա կոչ էր անում վերաբաշխել 25 միլիոն դոլարն ԱՄՆ-ի օգնության ընդլայնված ծրագրի շրջանակներում Կոնգրեսի կողմից հաստատված օգնության փաթեթից` կորոնավիորուսի համավարակի դեմ պայքարին օգնելու համար: Քարտուղար Պոմպեոյի անունից գրված Պետքարտուղարության պատասխանն ստորագրել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը:
Հավելենք, որ ավելի վաղ Միացյալ Նահանգները 1.7 միլիոն դոլար էին հատկացրել Հայաստանին ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար: